Ես և շրջակա աշխարհ Մեր քիթը և լեզուն

qit lezu

Մեր քիթը և լեզուն։

Քիթը հոտառության օրգան է։ Հոտեր զգալու մարդու ունակությունը կոչվում է հոտառություն։ Մարդը հոտերը զգում է օդը  ներշնչելու ժամանակ։ Երբ քթին մոտեցնեք որևէ  հոտավետ նյութ, նյութի հոտը մենք կզգանք շնչառության ժամանակ։Շատ հոտեր դուրեկան են և մեզ դուր են գալիս, որոշ հոտեր մեզ զգուշացնում են վտանգների մասին, օրինակ՝ գազի արտահոսքի, փչացած կերակրի մասին։

Հոտերը կարող են ներծծվել, դրա հետևանքով հաճախ հագուստը ներծծված է օծանելիքի, ճաշի հոտերով։ Խոնավ օդում հոտերն ավելի լավ են զգացվում։Հարբուխի ժամանակ ևս մարդու հոտառությունը վատանում է։ Հոտառությունը սերտորեն կապված է համը զգալու հետ։ Օրինակ՝ ուժեղ հարբուխի ժամանակ կերակուրը անհամ է թվում։

Լեզուն համի օրգանն է։ Մարդկանց սնունդը բազմազան է։ Տարբեր մթերքներ ուտելիս մենք հեշտությամբ որոշում ենք հարյուրավոր համեր։ Բայց բոլոր համերի հիմքում ընկած են չորս համային զգայություններ՝ քաղցր, աղի, թթու, կծու։Սննդի համը մարդը զգում է լեզվի շնորհիվ,Եթե սնունդը համեղ է, մենք այն ախորժակով ենք ուտում։ Պարզվում է, որ սննդից հաճույք ստանալու համար միայն համային զգայությունը բավարար չէ։ Մարդը, որը չի զգում սննդի հոտը, դադարում է նաև համը զգալուց։Սննդի համը զգալու համար կարևոր է նաև  ջերմային զգայությունը, բայց շատ տաք սնունդն էլ  այրում է լեզուն, և մենք համարյա չենք զգում սննդի համը։

Հարցեր և առաջադրանքներ

Երբ վաղ առավոտյան տնից դուրս ես գալիս, ի՞նչ  հոտեր ես դու զգում։ ֊֊֊֊֊֊մաքուր օդի հոտը։

Իսկ անձրևից հետո՞։-խոնավության հոտ։

Մարդու համար ի՞նչ նշանակություն ունի հոտառությունը։-օգնում է զգալ տարբեր հոտեր, պաշտպանում է մարդուն վտանգավոր հոտերի ժամանակ և օգնում է նաև համի զգացողությանը։

Մարդը ի՞նչ համեր կարող է զգալ։-թթու, քաղցր, աղի և կծու։

 Ի՞նչ նշանակություն ունի համային զգացողությունը մարդու համար։-օգնում է սննդի մարսողությանը։

Ինչպե՞ս է կապված համը հոտառության հետ։-երբ չկա հոտառություն համի զգացողությունը կորում է, օրինակ հարբուխի ժամանակ։

 

Ես արդեն գիտեմ․․․

Քիթը և լեզուն մեր զգայարաններից են։ Քիթը հոտառության օրգանն է, իսկ լեզուն՝ համի։ Դրանց միջոցով պատկերացում ենք կազմում մեր շրջապատի մասին։Համի և հոտառության  զգայարանները սերտորեն  կապված են միմյանց հետ։