Մայրենի Գրադարանում Վիլյամ Սարոյան

Գրադարանում

Վիլյամ Սարոյան

Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրի՛ր այն կանոնները, որոնք հարկավոր է պահպանել գրադարանում:

Պետք է կամաց խոսել, չուտել, գիրք վերցնել, խնամքով կարդալ գիրքը։

2. Տղաներից յուրաքանչյուրն ի՞նչ էր որոնում գրադարանում:

Տղաներից յուրաքանչյուրն իր համար անթիվ գանձեր էր հայտնաբերում. Լայոնելը՝ գրքեր, իսկ Յուլիսիսը՝ մարդիկ։

3. Պատմի՛ր ծեր գրադարանավարուհու մասին:

Միսիս Գալահերը՝ ծեր գրադարանավարուհին, խոսում էր բարձրաձայն և շատ հարցեր էր տալիս։

4. Քո կարծիքով գրքերն ինչի՞ համար են:

Գրքերը կարդալու և դրանցից շատ բան սովորելու համար են։

5. Ի՞նչ ես կարծում կարդալ իմանալը կարևո՞ր է: Ինչո՞ւ է կարևոր:

Այո կարևոր է, որովհետև եթե չկարողանաս կարդալ ոչինչ սովորել չես կարողանա։

6. Բլոգում հրապարակի՛ր կարդացածդ գրքերի ցանկը:

Եզոպոսի Առակները, Հ․ Թումանյանի Հեքիաթները, Հայկական ժողովրդական հեքիաթներ, Բելառուսական ժողովրդական հեքիաթներ, Հանս Քրիստիան Անդերսենի  հեքիաթները։

7. Ո՞ր երեք գրքերը կառաջարկես, որ ընկերներդ կարդան:

Հ․ Թումանյանի Հեքիաթները, Հայկական ժողովրդական հեքիաթներ, Բելառուսական ժողովրդական հեքիաթներ։

Իմ երազանքը

Ես երազում եմ դառնալ հայտնի, աշխարհահռչակ անիմատոր, որպեսզի նոր մուլտիպլիկացիոն ֆիլմեր ստեղծեմ։ Այդ մուլտֆիլմները կլինեն նորույթ մուլտ աշխարհում։ Ես երազում եմ նաև ստեղծել նոր ճյուղ նկարչության մեջ։

Ահա իմ աշխատանքներից մի քանիսը` անիմացիոն կերպարներ, նկարած համակարգչով,  մատիտով, պատրաստած պլաստիրինից։

Մայրենի Ջաննի Ռոդարիի Մեծ գյուտարարը

 

Ջաննի Ռոդարիի                                                                Մեծ գյուտարարը

  • Ի՞նչ հայտնագործություններ արեց գիտնականը: -Լուսին գնալու մի մեքենա հորինեց: Մի գնացք էլ ստեղծեց, որն  ընդամենը մի բրնձահատիկով  կարող էր հազարավոր կիլոմետրեր սլանալ: Կոշիկներ կարեց‚ որոնք երբեք չէին մաշվում։
  • Իսկ դու ի՞նչ կուզեիր ստեղծել, որը հիմա չկա: 

Նոր խաղալիքներ երեխաների համար, սենսորային հեռուստացույց։

  • Երազանքիդ մասին պատմի՛ր: «Իմ երազանքը»  հորինուկներ։

Ես երազում եմ դառնալ հայտնի, աշխարհահռչակ անիմատոր, որպեսզի նոր մուլտֆիլմներ ստեղծեմ։ Այդ մուլտֆիլմները կլինեն նորույթ մուլտ աշխարհում։Ես երազում եմ նաև ստեղծել նոր ճյուղ նկարչության մեջ։

  • Գտի՛ր հատկանիշ ցույց տվող բառերը: 

Մեծ,  երկար, իսկական, թանկ ։

  • Հեքիաթից առանձնացրու՛ ինչ հարցին պատասխանող բառեր, ավելացրու՛ ինչպիսի հարցին պատասխանող բառեր և բառակապակցություններ ստացի՛ր(օրինակ՝ երիտասարդ-խելացի երիտասարդ):

               Բարձրահասակ երիտասարդ, աշխատասեր  գիտնական , երկար տարիներ, բնագիտական փորձեր,  դեղին                         պանրի, գարնանային ամիսներ , գույնզգույն անձրևանոց, հետաքրքիր գրքեր, մեծ նավեր, գունավոր ջրաներկ,                    կապուտակ ծով, խելացի գյուտարար, սպիտակած մազեր, կլոր լուսին, արագընթաց մեքենա, բեռնատար                              գնացք, սպիտակ բրնձահատիկ, կաշվե կոշիկներ։