Մեդիատեխնոլոգիա
Մեդիատեխնոլոգիական հմտություններ համակարգչային Microsoft Word, Paint, Powerpoint ծրագրերով։
Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում
Ես Արևիկ Թանգամյանն եմ։ Սովորում եմ ՄՍԿՀ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանում։ Ուսումնական երրորդ շրջանում ես հիմնականում իրականացրել եմ հեռավար ուսուցում։ Չնայած, որ ես կատարել եմ հեռավար ուսուցում , ես հետ չեմ մնացել իմ կրթական ծրագրից։ Ուսուցչուհիներս ամեն օրվա դասերը ինձ ուղարկել են էլեկտրոնային հասցեին և իմ կատարած աշխատանքները, որոնք ես տեղադրել եմ հիմնականում բլոգում կամ ուղարկել եմ իրենց էլեկտրոնային հասցեներին, ստուգվել են, անհասկանալի հարցերի դեպքում բացատրել են։ Փետրվար-մայիս ամիսների ընթացքում ես ստացել և կատարել եմ հետևյալ առաջադրանքները․
Ես և շրջակա աշխարհը- ծանոթաց ել ենք մեր առողջությունը , մեր զգայարանները․ և ինչպես պահպանել մեր առողջությունը հրաժարվելով վնասակար սովորություններից՝ ոչ վնասակար սովորություններին։
Իրականացրել ենք՝
ընտանեկան նախագծեր- Թումանյանական օրեր ընտանիքում, Մայրիկատոն,
զատկական ծես- Ածիկի ցանք, Զատկական շարժական մեդիաբացիկ։
Իրականացրել եմ ընթերցումներ իմ գրադարանը բաժնում, վարժեցնելով իմ ընթերցելու կարողությունները։
Ուսումնական երրորդ շրջանում կատարել եմ նաև տարբեր թեմաներով հորինուկներ, որոնք ինձ շատ են դուր գալիս․ Գարուն, Գարուն բերող ծիծեռնակը, 10 փաստ ծիծեռնակների մասին, Իմ երազանքը։
Այս շրջանում սովորել եմ մաթեմատիկական նոր թեմաներ, որոնք ինձ համար շատ հետաքրքիր էին։ Սովորել եմ նաև ուսուցողական և հետաքրքիր թեմաներ մայրենիից՝ Կույրերի կարծիքը Ուլունք , Արագիլ ,Շունն ու կատուն, Տերն ու ծառան , Գարուն , Խելոքն ու հիմարը , Գարնանամուտ , Գարուն բերող ծիծեռնակը , Կենդանիների վեճը , Մեղուն ու մարդը, Ծառերի գանգատը, Մեծ գյուտարարը , Գրադարանում ։
Իրականցրել եմ շատ ուսուցողական և հետաքրքիր աշխատանքներ ռուսաց լեզվից և անգլերենից ։
Ներկա պահին իրականացնում ենք Ելք ուսումնական նախագիծը, որը իր մեջ ներառում է Մաթեմատիկական մարտահրավեր դասընկերոջը, Մաթեմատիկական խնդիր, Միջավայրի խնամք, ծառատունկ, ծաղկատունկ, ջրում և այլն, Իմ նկարների ցուցահանդեսը և մի քանի հետաքրքիր այլ աշխատանքներ, որոնք դեռ կատարում եմ։
Հեռավար ուսուցումը դա մի լայն հնարավորություն է , այն երեխաների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարող հաճախել այդ պահին դպրոց, սակայն շնորհիվ մեր դպրոցի և ուսուցիչների , երեխաները չեն կտրվում ուսում ստանալու կարևոր գրծընթացից և դրա համար շնորհակալություն բոլորից, որ օգնեցիք ինձ բարեհաջող ավարտել ուսումնական երրորդ շրջանը և ունենալ համապատասխան գիտելիքներ։
Մաթեմատիկական մարտահրավերի պատասխան
Մաթեմատիկական խնդիր
Անգլերեն My hobby
Միջավայրի խնամք, ծառատունկ, ծաղկատունկ, ջրում և այլն
Մաթեմատիկական մարտահրավեր դասընկերոջը
Մաթեմատիկական մարտահրավեր իմ դասընկեր Էրիկ Խաչատրյանին։
Իմ նկարների ցուցահանդեսը