Ուսումնական ձմեռ, ամփոփում

Ուսումնական ձմեռ նախագծի իրականացման ընթացքում ես պատրաստել եմ ամանորյա շարժական մեդիաբացիկ, պատմել եմ ամանորյա ավանդական խոհանոցի մասին և պատրաստել եմ ավանդական ուտեստ, պատմել եմ ամանորը իմ ընտանիքում , պատրաստել եմ ձմեռային ֆոտոշարք,կատարել եմ բնագիտական փորձ ձյան վերաբերյալ և պատմել ձյան, ջրի և գոլորշու մասին։ Այսքանով ամփոփում եմ իմ ձմեռային, ամանորյա ծեսը։

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև սիրելի Ձմեռ Պապիկ, քեզ գրում է քո թոռնուհի Արևիկը: Ես քեզ շատ եմ սիրում և անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն: Ես խնդրում եմ, որ դու մեզ բերես շաաատ ձյուն, նվերներ և խաղաղություն մեր երկրին: Խնդրում եմ շուտ արի և կատարի մեր ցանկությունները: