Իմ երազանքը

Ես երազում եմ դառնալ հայտնի, աշխարհահռչակ անիմատոր, որպեսզի նոր մուլտիպլիկացիոն ֆիլմեր ստեղծեմ։ Այդ մուլտֆիլմները կլինեն նորույթ մուլտ աշխարհում։ Ես երազում եմ նաև ստեղծել նոր ճյուղ նկարչության մեջ։

Ահա իմ աշխատանքներից մի քանիսը` անիմացիոն կերպարներ, նկարած համակարգչով,  մատիտով, պատրաստած պլաստիրինից։

Գարուն բերող ծիծեռնակը

Գարուն բերող ծիծեռնակը

 

Կա մի ծիծեռնակ, որ ապրում է մեր շքամուտքում։ Նա ամեն տարի, ապրիլի քսանին, վերադառնում է մեր մուտքում գտնվող իր բույնը։ Ապրում է այնտեղ, միշտ երկու ձագուկ է ունենում, նրանց մեծացնում է մինչև աշուն և բոլորով հեռանում են։ Հետո նորից վերադառնում են հաջորդ գարնանը։ Դա մեր մուտքի գարուն բերող ծիծեռնակն է։

Ցանկությունների ծառը 21.12.2020

Ես Արևիկ Թանգամյանս ցանկանում եմ, որ մեր երկիրը խաղաղ լինի, որ էլ պատերազմ չլինի, որ բոլոր տղաները շատ ուժեղ լինեն, որ մենք միշտ հաղթենք, իսկ աղջիկները շատ խելացի լինեն, որ կարողանան ավելի շատ աշխատեն։ Ցանկանում եմ բոլոր մարդիկ առողջ լինեն և չվարակվեն ոչ մի հիվանդությունով, բոլոր մարդիկ լինեն խելացի, բարի և իրենց լավ պահող։ Բոլոր երեխաները ունենան շատ խաղալիքներ, կոնֆետներ։

cankutyuneri car

Նամակ Ձմեռ Պապիկին

Բարև սիրելի Ձմեռ Պապիկ, քեզ գրում է քո թոռնուհի Արևիկը: Ես քեզ շատ եմ սիրում և անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն: Ես խնդրում եմ, որ դու մեզ բերես շաաատ ձյուն, նվերներ և խաղաղություն մեր երկրին: Խնդրում եմ շուտ արի և կատարի մեր ցանկությունները:

Ձյուն

        Հանելուկ

 Երկնքից թափվում է անձրև չի,

 Դանդաղկոտ է կրիա չի,

 Սպիտակ, փափուկ է բամբակ չի:

 

 

 Ակրոստիքոս

ՁՄՌԱՆ ԳԱԼՈՒՍՏԸ ԲԱՐԻ ,              

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՓՈՔՐԻԿԻ

ՈՒՐԱԽ ԻՐ ԳԻՐԿՆ Է ԿԱՆՉՈՒՄ և

ՆՐԱՆՑ ՁՅՈՒՆ ՊԱՐԳևՈՒՄ:

Խուլ այծերը 27.11.2020

Շարունակի՛ր հորինել.

Խուլ այծերը
Մի պառավ երեք խուլ այծ ուներ։ Մի օր պառավը կորավ….Այծերը գնացին պառավին որոնելու:  Որոշոցին գնան տարբեր ճանապարհներով , որ հեշտ գտնեն, բայց քանի որ խուլ էին, իրար չհասկացան և հերթով նույն ճանապարհով գնացին: Հետո մեկը մյուսին հանդիպելով սկսեցին կռվել, իրար պոզահարել, թե ինչու է մյուսը սխալ ճանապարհով եկել: Այնքան կռվեցին, որ որոշեցին գնան մի մարդու մոտ գանգատ: Գյուղում հանդիպեցին մի մարդու, որը նույնպես խուլ էր: Այծերը գանգատվեցին-գանգատվեցին, բայց մարդը քանի որ խուլ էր պատասխանեց, որ իրեն այծեր են պետք և եթե այդքան պնդում են ինքը համաձայն է վերցնել իրենց և պահել: Այդպես գյուղացին դարձավ նոր այծատեր: