Ես սեբաստացի եմ

Ես սեբաստացի եմ

 

Ես սեբաստացի Արևիկ Թանգամյանն եմ: Ես սովորում եմ հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանում: Ես ունեմ սեբաստացի ուսուցչուհիներ և ուսուցիչներ, որոնց շատ եմ սիրում: Նրանք ինձ օգնում են սովորել շատ ու շատ նոր բաներ: Իմ դպրոցը շատ լուսավոր և ջերմ է: Այնտեղ կա լողավազան, գեղեցիկ տանիքներ, որտեղ մենք մարզվում, երգում, խաղում և նկարում ենք, մեր դպրոցի բակում մենք հեծանիվ ենք վարում, իսկ բակի գեղեցիկ կանաչապատ տարածքում մաքուր օդ ենք շնչում, նկարում և հանգստանում: Ես շատ եմ սիրում իմ դպրոցը և ուրախ եմ, որ ես սեբաստացի եմ: