Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

ԵՍ Արևիկ Թանգամյանն եմ: Սովորում եմ ՄՍԿՀ Հյուսիսային դպրոցի 3.2 դասարանում: Ուսուցման առաջին շրջանում ընտրությամբ գործունեություն ընտրել եմ տեխնոլոգիայի գործունեությունը, քանի որ սիրում եմ նկարել: 3 -րդ դասարանում ես ունեցա իմ բլոգը, փորձում եմ բլոգս ներկայացնել բոլոր պահանջներին համապատասխան։ Բլոգում ունեմ առարկայական, հորինուկների, տեխնոլոգիական աշխանատքների, ընտանեկան նախագծերի, հեռավար ընտանեկան ուսուցում, ուսումնական աշուն, ձմեռ, ամառ և ճամփորդություն բաժիններ, որտեղ էլ տեղադրում եմ համապատասխան նյութեր։

Ընտանեկան դպրոցում իրականացրել եմ բոլոր ընտանեկան նախագծերը՝ ուսումնական աշուն նախագծի ժամանակ կատարել եմ հետևյալ աշխատանքները՝

տեխնոլոգիական

Հորինուկներ

Աշուն օր

Աշնանային խնդիրներ

 

Ուսումնական աշնան նախագծերից ամենաշատը հավանել եմ Թթուդրիկի ծեսը, որի շրջանակներում իրականացրել եմ նաև թթուդրիկի ծես լեզվագիտություն, թթուդրիկի ծես մաթեմատիկա, հորինել եմ պատմություն թթուդրիկ:

Իրականացրել եմ աշխատանքներ իմ կրթահամալիրի վերաբերյալ ինչու եմ սիրում իմ կրթահամալիրըես սեբաստացի եմ, իմ կրթահամալիրը, ես սեբաստացի եմ, մենք սեբաստացի ենք, իմ սեբաստացի ընկերը:

Կատարել եմ ընթերցումներ

Թռչունի մտածմունքը

Աշուն

Փեսացու մուկը

Խնկոյանի օրեր

Իրականացնում եմ ձմեռային նախագիծի շրջանակներում հետևյալ աշխատանքները

հորինուկներ ձյան մասին

ընթերցում ձյան մասին

նկարել եմ հեքիաթ փշատերև ծառի մասին

նամակ եղևնուն

ընթերցում Եղևնին

գրել եմ նամակ Ձմեռ պապիկին

պատմել եմ ձմռան, բնության փոփոխության մասին:

 

Ձմեռային նախագծի ընթացքում հետաքրքիր աշխատանքներ ենք կատարել նաև Ռուսաց լեզվի ուսուցման ընթացքում

открытки

рассказ о зиме

сказка

 

Մուկ: 26.11.2020

Մուկ

Մարմնի երկարությունը 5 սմ-ից 48 սմ :Պոչը երկար է, հաճախ՝ մերկ։ Ապրում են գետնափոր բներում:

Բազմանում են տաք եղանակին (տարին մինչև 6 անգամ), բնակարաններում՝ ամբողջ տարին։

Սնվում են միջատներով, բուսական և կենդանական մնացորդներով։

Ակտիվ են մթնշաղին և գիշերը։ Մարդու և ընտանի կենդանիների մի շարք վտանգավոր հիվանդությունների հարուցիչների տարածողներ են։ Մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը, անտառային և պահեստային տնտեսություններին։ Սպիտակ տեսակներն օգտագործվում են որպես լաբորատոր կենդանիներ։

Տնային մուկը  տարածված է ամբողջ աշխարհում, չի բնակվում միայն Արկտիկայում, Անտարկտիդայում և բարձրալեռնային շրջաներում։ Ունի 5 ենթատեսակ։ Տնային մուկը կապված է մարդու հետ, տարածված է հատկապես մարդկանց բնակավայրերում։ Անապատային շրջաներում ապրում է օազիսների և ջրավազանների հարևանությամբ։

Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև այնտեղ ես սովորում եմ և ստանում շատ գիտելիքներ: Իմ կրթահամալիրը առաձնանում է մյուս դպրոցներից նրանով, որ այստեղ մենք բացի ընդհանուր գիտելիքներից սովորում ենք տիրապետել տարբեր մեդիագործիքների, սովորում ենք նկարչություն, կավագործություն: Սովորում ենք ազգային-ազգագրական երգեր, պարեր, ավանդույթներ և ծեսեր: Այստեղ բոլոր ուսուցիչները շատ են սիրում իրենց աշակերտներին, իսկ մենք փոխադարձ սիրում ենք իրենց:

Իմ կրթահամալիրը

Ես շատ եմ սիրում իմ կրթահամալիրը, ես փորձել եմ նկարել մեր կրթահամալիրի տնօրենին, նա շատ խելացի,   

բարի մարդ է, շատ է սիրում մեզ բոլորիս,միշտ ջերմ բարևում է մեզ, ինչպես մեր բարեկամ և մեծ ընկեր։

 

Ես սիրում եմ նաև  մեր դպրոցի բակում ապրող շնիկին՝ Ատտիին։ Նա շատ խելացի, բարի շունիկ է։ Շատ է սիրում երեխաներին, իսկ երեխաներն էլ իրեն են շատ սիրում։