Ինչո՞ւ եմ սիրում կրթահամալիրը

Ես սիրում եմ իմ կրթահամալիրը, որովհետև այնտեղ ես սովորում եմ և ստանում շատ գիտելիքներ: Իմ կրթահամալիրը առաձնանում է մյուս դպրոցներից նրանով, որ այստեղ մենք բացի ընդհանուր գիտելիքներից սովորում ենք տիրապետել տարբեր մեդիագործիքների, սովորում ենք նկարչություն, կավագործություն: Սովորում ենք ազգային-ազգագրական երգեր, պարեր, ավանդույթներ և ծեսեր: Այստեղ բոլոր ուսուցիչները շատ են սիրում իրենց աշակերտներին, իսկ մենք փոխադարձ սիրում ենք իրենց: